Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Բուժում կա ճիշտ մոտեցման դեպքում

Բուժում կա ճիշտ մոտեցման դեպքում
23.12.2014 | 11:00

Ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում գտնվելը կարևոր է ոչ միայն բիզնեսում, այլև առողջության պահպանման համար: «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիայի բաժանմունքը, որը, ըստ փորձագետների, լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին, վերը նշվածի վառ ապացույցն է:
Մեր ուսումնասիրությունները փաստեցին, որ «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիայի բաժանմունքում գնալով մեծանում է Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ղազախստանից հիվանդների հոսքը: Ինչո՞վ է սա պայմանավորված: «Այդ կլինիկայում վիրահատվել և բուժում է ստացել ընկերուհիս: Աչքիս առաջ տեսա, թե ինչպես նրա հուսահատությունը ուրախության փոխվեց, և այսօր նա ապրում է լիարժեք կյանքով: Բուժման արդյունքը բարձր եղավ: Մեկ տարի հետո ինձ մոտ ևս հայտնաբերվեց նույն խնդիրը: Եվ քանի որ այստեղ բուժման արդյունքը ավելի բարձր է, քան մեզ մոտ, իսկ վճարները՝ ավելի մատչելի, որոշեցի վիրահատվել և բուժում ստանալ «Նաիրիում»,- մեզ հետ զրույցում ասաց Ղազախստանից ժամանած Ռ. Ս.-ն:
Եվ այսպես կարճ ժամանակահատվածում «Նաիրի» բժշկական կենտրոնը կարողացավ ստեղծել եվրոպական առաջատար փորձին չզիջող մի ամբողջական բաժանմունք` թիմ, որը ի զորու է պայքարելու այնպիսի չարիքի դեմ, ինչպիսին քաղցկեղն է: «Մեր կլինիկան մի ամբողջական համալիր է, և եթե դրա մի փոքրիկ մասնիկը չհամապատասխանի այսօրվա գործող միջազգային չափանիշներին, ապա այն չի գործի` կխաթարվի, ճիշտ և ճիշտ ժամացույցի մեխանիզմի օրինակով: Վիրահատական և հետվիրահատական գործընթացում ամենագլխավորը թիմային համակցված աշխատանքն է բոլոր մասնագետների հետ»,- մեզ հետ զրույցում ասաց բաժանմունքի ղեկավար, դոցենտ Արտեմ Ստեփանյանը: Ի դեպ, նկատենք, որ ոչ միայն այդ բաժանմունքի ղեկավարը, այլև «Նաիրի» բժշկական կենտրոնի մասնագետների մեծամասնությունը իրենց մասնագիտական հմտությունները պարբերաբար բարձրացնում են ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար կլինիկաներում: «Բժշկական կրթության անընդհատ և շարունակական ապահովումը կարևոր նշանակություն ունի բուժման որակի ապահովման գործում, հատկապես ուռուցքաբանության ոլորտում, քանի որ սա այն ոլորտն է, որտեղ համաշխարհային նորությունները և մոտեցումները փոխվում են շատ արագ, ամսական և անգամ շաբաթական կտրվածքով»,- պարզաբանեց Արտեմ Ստեփանյանը:
Որ այս ոլորտում իսկապես նորությունները հաճախակի են փոխվում, փաստում են նաև փորձագետները և նշում, որ հաջողության գրավականը լուրջ ներդրումներն են: Այլ կերպ ասած, ուռուցքաբանությունը ամենածախսատար ոլորտներից մեկն է, քանի որ ենթադրում է բարդ վիրահատություններ, դեղորայքային բուժում և ամենակարևորը՝ բարձրտեխնոլոգիաների կիրառմամբ ճիշտ ախտորոշում։ Եթե նկատենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնն ամբողջությամբ հագեցված է բարձրտեխնոլոգիական անհրաժեշտ սարքավորումներով, ունի եվրոպական չափանիշներին համապատասխանող քիմիոթերապիայի բաժանմունք և համագործակցում է ուռուցքաբանների եվրոպական ասոցիացիայի հետ, ապա պետք է ենթադրենք, որ այդ բժշկական կենտրոնում միջոցներ չեն խնայում բարձրակարգ բուժում ապահովելու համար: Եվ երևի թե սրանով են նաև պայմանավորված օնկոգինեկոլոգիական բաժանմունքի արձանագրած լուրջ արդյունքները և նրա համբավի տարածումը այլ երկրներում: Հիշեցնենք, որ այդ բաժանմունքում իրականացվում են ոչ միայն օնկոգինեկոլոգիական, այլև կրծքագեղձի վիրահատություններ, ինչը ևս բխում է միջազգային փորձից: «Արտեմ Ստեփանյանը բարձր կարգ ունեցող վիրաբույժ է: Նրա վիրահատությունները տեսել եմ և վստահաբար կասեմ, որ նա չի զիջում Ֆրանսիայի առաջատար վիրաբույժներին»,- մի քանի ամիս առաջ մեզ հետ մասնավոր զրույցում ասաց Hospital Prive Nord Parisien բժշկական կենտրոնի անեստեզիոլոգ Գևորգ Աբգարյանը:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2484

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ