ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել՝ ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրմանմրցույթ հայտարարելու վերաբերյալ:
Մրցույթի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում» ծախսային ծրագրի ֆինանսական միջոցներից: Մրցույթի արդյունքում` առավել բարձր արդյունավետությամբ աշխատող 100 գիտաշխատողների մեկ տարի ժամկետով կտրամադրվի ամսական 135 000 դրամ հավելավճար: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում 2014-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ ընդգրկված և առնվազն 7 տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության աշխատանքային ստաժ ունեցող անձինք: Մասնակիցը պետք է լինի Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ, ինչպես նաև հավելավճար ստանալու ընթացքում առնվազն 6 ամիս բնակվի Հայաստանի Հանրապետությունում: