Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Լռություն կա՝ ոչինչ չարժե

Լռություն կա՝ ոչինչ չարժե
24.10.2014 | 00:36

Սի քանի շաբաթ է, ինչ իշխանությունները Սուրիկ Խաչատրյանին վերադարձրել են իր նախկին աթոռին, սակայն լրատվամիջոցները և սոցկայքերը «պայթում» են Սյունիքի մարզպետի «հերոսությունների» բացահայտումներից։ Անկեղծ ասած, որոշ պաշտոնյաներ իրենք են «կրակն» ընկել այս նշանակումից, քանի որ, եթե ճշմարտությունն ասեն, իշխանությունների հետ խնդիր կունենան, իսկ եթե կեղծեն իրենք իրենց, նաև ժողովրդի աչքից կընկնեն։ Երևի թե սրանով էր պայմանավորված «Ջերմուկգրուպ» ընկերության նախագահ Աշոտ Արսենյանի «թաքնվելը» ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանի սենյակում։ ԱԺ միջանցքում, երբ հարցրինք, թե ինչ կարծիք ունի Սուրիկ Խաչատրյանի նշանակման մասին, նա անձայն շարժվեց դեպի ՀՀԿ խմբակցության նախագահի սենյակ։ Մենք՝ նրա հետևից. լռությունը շարունակվում էր։ Լռությունն ինչի՞ նշան է՝ հարցրինք։ Նա անմիջապես գրպանից հանեց բջջային հեռախոսը, զրույցի իմիտացիա ստեղծելով` բացեց Վահրամ Բաղդասարյանի ընդունարանի դուռը և դարձավ անհասանելի։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ