«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Հայագիտական սեմինար-քննարկումների շարք

Հայագիտական սեմինար-քննարկումների շարք
04.10.2014 | 20:05

Այսօր` հոկտեմբերի 4-ին, մեկնարկեց Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովի կազմակերպած հայագիտական սեմինար-քննարկումների շարքը: Այն տևելու է մեկ ամիս: Սեմինարն անցկացվելու է փուլերով. անդրադարձ է կատարվելու հայագիտական թեմաների, հայոց պատմության նախաքրիստոնեական ժամանակաշրջանին և այլն:

Առաջին սեմինարը կրում էր «Ճանաչենք մեր թշմամուն» խորագիրը: Մասնակիցները քննարկեցին Թուրքիայի պատմությունը, ներքաղաքական ներկա կյանքը, հետօսմանյան ժամակաշրջանում թուրք առաջնորդների գործունեությունը, մտավորականների ելույթներն ու քննադատությունները իրենց երկրի ներքին և արտաքին քաղաքական ռազմավարության վերաբերյալ:
Երիտասարդ ՀՀԿ-ականները դիտեցին թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի կողմից հայերեն թարգմանված փաստավավերագրական ֆիլմ` 1923-1960թթ. Թուրքիայի ներքաղաքական կյանքի վերաբերյալ:
ՀՀԿ ԵԿ գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Վահե Մովսիսյանը նշեց, որ նման միջոցառումները կարևոր են, որովհետև դրանց միջոցով ճանաչում ենք մեր դարավոր հակառակորդին. «Քանի որ և′ Թուրքիայում, և′ թուրքամետ երկրներում զբաղվում են հակահայկական քարոզչությամբ, ինչպես նաև թուրք մտավորականները կեղծում են հայոց պատմությունը, մենք պետք է ոչ միայն քաջատեղյակ լինենք նրանց պատմությանը, այլև ներկայիս Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքական կուրսին»:
Նշենք, որ հանձնաժողովի անդամները սեմինարի նյութերը վերցրել են թուրքական աղբյուրներից` թարգմանելով դրանք հայերեն:


ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Դիտվել է՝ 2047

Մեկնաբանություններ