Իսրայելցի հնագետները վանք են հայտնաբերել բյուզանդական ժամանակներից։
Պեղումներն անցկացվել են Երուսաղեմից արևմուտք՝ Բեյթ Շեմեշից հարավ ընկած բլուրներում։ Հնագետները հայտնաբերել են քաղաքային կառույցներ ու տնտեսական համալիր, որն օգտագործվել է ձիթապտղի ձեթ պատրաստելու և խաղողի բերքը մշակելու համար։ Վանական համալիրը դեռ հողի տակ է։ Մինչ այժմ հայտնաբերվել են խճանկարային հատակներ, գյուղատնտեսական գործիքներ: