Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Yahoo-ին սպառնում է տուգանք՝ օրական 250 հազար դոլարի չափով

Yahoo-ին սպառնում է տուգանք՝ օրական 250 հազար դոլարի չափով
12.09.2014 | 12:22

Ամերիկյան Yahoo ընկերությունը հաղորդել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները իրեն սպառնացել են խոշոր տուգանքներով, եթե ընկերությունը տվյալներ չտրամադրի իր օգտատերերի մասին: BBC-ի փոխանցմամբ՝ տուգանքի չափը կարող է կազմել օրական 250 հազար դոլար: Ավելի վաղ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը, դատարանի որոշման համաձայն, պահանջել էր, որ ընկերությունը համաձայնի քաղաքացիների վերահսկողության հետ կապված նոր կանոնների հետ, սակայն ընկերությունը չէր համաձայնել: Yahoo-ն հայտարարել է, թե այդ կանոնները հակասում են ԱՄՆ-ի Սահմանադրությանը, և փորձել է դրանք վիճարկել դատարանում, սակայն հաջողության չի հասել: Գործի մանրամասները հայտնի են դարձել, երբ Դաշնային դատարանը հինգշաբթի օրը որոշում է կայացրել որոշ նյութերի բացահայտման մասին:

Դիտվել է՝ 2385

Մեկնաբանություններ