Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող, որոնց ԱԱԾ-ն ձերբակալել էր 2021-ի ոհւնվարի 30-ին Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի մոտակայքում՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Թուրքիան ի սկզբանե կոչ էր անում ղարաբաղյան հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն արտաքին ուժերը չէին համաձայնվում Անկարայի հետ, շարունակելով աջակցել Հայաստանին, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն:
Դրական գնահատելով Եվրախորհրդարանի 2021-ի հունվարի 20-ի բանաձևը՝ Հայաստանյան ազգային պլատֆորմը կոչ է արել Եվրամիությանը և ԵՄ անդամ պետություններին, առաջնորդվելով Մադրիդյան սկզբունքներով, գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը և ԵԱՀԿ-ում և Եվրոպայի խորհրդում իրենց ունեցած ազդեցությունը՝ հակամարտության գոտում կայուն անվտանգության և խաղաղության հաստատման համար։
Հավատում էի, որ հաղթելու ենք։ Եթե ես հավատում էի, որ հաղթելու ենք, դա չի նշանակում, որ ինչ-որ մեկին խաբել եմ, Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված կամ անհետ կորած զինծառայողների փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
Այսօր Թուրքիայի և Ադրբեջանի զինվորականները հերթական համատեղ զորավարժություններն են սկսում, այս անգամ՝ Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարսում։ Վարժանքները կշարունակվեն 10 օր։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը գտնում է, որ Ռուսաստանն ու Եվրամիությունը պետք է երկխոսություն ծավալեն, սակայն համագործակցության ներուժը «աղբամանն են նետել»:
Հունվարի 29-ին ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել և վերադարձրել են 15 աճյուն:
Ղրղզստանում տեղի է ունենում Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) ղեկավարների գագաթնաժողովը, որին մասնակցում են նաև դիտորդ երկրների ղեկավարները՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և թուրքական զորքերի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի «նախագահ» Էրսին Թաթարը։