ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Բնապահպաններն ահազանգել են. Թուխմանուկի երրորդ պոչամբարը աղետալի հետևանքներ կունենա

Բնապահպաններն ահազանգել են. Թուխմանուկի երրորդ պոչամբարը աղետալի հետևանքներ կունենա
02.09.2014 | 15:09

Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի կառուցումը, որի վերաբերյալ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը դրական եզրակացություն է տվել, կարող է աղետալի հետևանքներ ունենալ շրջակա բնակավայրերի համար: Այս մասին այսօր ահազանգել են բնապահպանները: Բնապահպան Ամալյա Գրիգորյանն ասել է, թե ըստ 2012-ին ներկայացված նախագծի` երրորդ պոչամբարը երեք անգամ մեծ է լինելու հանքավայրին մոտ գտնվող Մելիք գյուղից, իսկ գյուղացիներն արդեն իսկ առողջական խնդիրներ ունեն: Պոչամբարից դուրս եկող թունավոր նյութերը միանում են ոռոգման ջրերին, որն էլ հանգեցնում է դաշտերի չորացման ու բնակչության առողջական խնդիրների: Բնապահպան Սեյրան Մինասյանի կարծիքով` երրորդ պոչամբարի շահագործումից շատ չանցած հարկ կլինի գյուղը տեղափոխել, քանի որ այնտեղ պարզապես ապրելն անհնար կլինի: Մեկ այլ բնապահպանի՝ Գրետա Գաբրիելյանի կարծիքով էլ Մելիք գյուղի հանքարդյունաբերությունը շարունակելը նշանակում է այդ տարածքի բոլոր ջրերը, որ հոսում են դեպի Արարատյան դաշտ, «թունավորել ծանր մետաղներով»: Ասվել է, որ բնապահպաններն այս հարցով դիմել են երկրի նախագահին և խորհրդարանին, սակայն ապարդյուն: Նրանք դեռևս իրենց նամակների պատասխանները չեն ստացել: Ասուլիսին ներկա իրավաբան Արթուր Գրիգորյանն էլ նշել է, թե Թուխմանուկի երրորդ պոչամբարի թույլտվության ողջ գործընթացից երևում է, որ այն կոռուպցիոն գործարք է:

Դիտվել է՝ 1607

Մեկնաբանություններ