38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Եթե թիմ-թիմ ես խաղում, կստանաս այն, ինչ քեզ կմատուցեն

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Եթե թիմ-թիմ ես խաղում, կստանաս այն, ինչ քեզ կմատուցեն
01.07.2014 | 16:22

Անշուշտ կարող ես կուսակցական լինել, ինչ-որ գաղափարների կրող, բայց ոչ կուսակցական վկա. դրանք տարբեր բաներ են, կուսակցական վկաները եհովայի վկաներից էլ վատն են ու վտանգավոր:

Ապօրինի նիստը ՀԾԿՀ-ում անցավ փակ դռների հետևում, իսկ մի խումբ արժանապատիվ, հպարտ քաղաքացիներ արդեն առավոտյան 10.30-ից հավաքվել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Ինձ մի բան է ուղղակի հետաքրքրում` ինչ էր անում մարդկանց մեջ Օսիպովը, ում նկատմանբ քրեական գործ է հարուցվել, և ով կանգնած մարդկանց մեջ հրամաններ է ստանում վերևներից, փորձում իրականացնել: Մի քանի պատգամավորներ տարբեր կուսակցություններից եկել, կանգնել են մարդամեջ, իրենց թիմակիցներով, որ ուղղակի երևան: Ո՞րն է այդ պատգամավորների առաքելությունը, այն դեպքում, երբ մեկը մի բան է ասում, իսկ Օսիպովը լրիվ ուրիշ հրաման է ստանում, թե ՀՀ քաղաքացին չի կարող մասնակցել ՀԾԿՀ-ի աշխատանքներին՝ նիստին: Իսկ մարդիկ, ուրիշ տարբերակ չգտնելով, փակում են Սարյան փողոցը, ոստիկաններն անթույլատրելի են համարում փողոց փակելն ու ակցիայի մի քանի երիտասարդների, այդ թվում նաև իմ նկատմամբ, սկսում են շատ ագրեսիվ, բիրտ ուժ կիրառել, իբր ոստիկանի աշխատանքը խոչընդոտելու համար: Թիմ-թիմ խաղացողներ, կուսակցությունների դրոշի տակից գոնե ակցիայի ժամանակ դուրս եկեք և համախմբված գործողությունների դիմեք, թե չէ այնպիսի տպավորություն է, որ կուսակցական լիդերներ կոչվածներն իրենցից ամենաճարպիկներին ուղարկել են ստուգելու, որ հետո գնան զեկուցեն, թե ակցիային քանի հոգի մարդ կար, արժի՞ միանալ այդ ակցիային, թե ոչ: Կան մարդիկ, հատկապես կուսակցականներ, ովքեր հայտնվել են ակցիային մասնակցելու և ակցիան փչացնելու համար, որովհետև միասնական չենք, և ամեն մի կուսակցական մտածում է իր կուսակցության անվան մասին:
Եթե թիմ-թիմ ես խաղում, կստանաս այն, ինչ քեզ կմատուցեն, ընթացքում թիմերը կերակրատաշտից կօգտվեն, իսկ մի քանի հոգի ստիպված կլինեն ապրել շարունակվող անարդարության մեջ: Իսկ դու չես ուզում մտնել կուսակցական խաղերի մեջ, պարզապես մարդ ես, ով դեմ է իշխող ռեժիմին: Ես միշտ մարդու կողքին եմ, այնպես որ, չեմ կարող տանը նստել, թեև շատ լավ գիտեմ` փողոցում թիմ-թիմ խաղացողները շատ են:
Ես ողջունում եմ միայն այն հպարտ քաղաքացիներին, ովքեր առանց հետին մտքի, առանց ակցիայի միջոցով հեղինակություն ձեռք բերելու մտադրության դուրս են եկել փողոց իրենց սեփական արժանապատվության, հպարտության համար: Այսօրվա ակցիան վիժեցրին հենց այն կուսակցականները, ովքեր արևից խուսափելու համար թաքնվել էին ստվերոտ տեղերում, որ արևը չխփեր, ընդդիմադիրներ կոչվածները նկարներ կտեղադրեն, թե գործ են արել, ու ամեն ինչ կանցնի, կգնա:

Դիտվել է՝ 1939

Մեկնաբանություններ