Թուրքիայի Քարաման նահանգում գտնվող Ղարադաղի (Կիլիկյան Հայաստանի տարածք) գյուղերից մեկում մաքրման աշխատանքների ընթացքում եկեղեցի և գերեզմաններ են հայտնաբերվել՝ տեղեկացրել է թուրքական Sabah օրաթերթի կայքը։
Նահանգապետարանի և նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչության մասնագետներն ուսումնասիրել են տեղանքը։ «Որպես «Հազար ու մի եկեղեցիների տարածք» հայտնի վայրը 4- 9-րդ դարերում քրիստոնեության կարևոր կենտրոններից է եղել։ Առաջին անգամ Թուրքիայի Հանրապետության տարիներին այստեղ պեղումներ են սկսվել։ Մեր նպատակն է այդ ժառանգությունն ուղղել զբոսաշրջության զարգացմանը։ Այստեղ աշխատանքները շարունակելու և այլ, մոտ 40 եկեղեցիները զբոսաշրջության համար վերաբացելու համար լուրջ նյութական աղբյուրներ են պետք։ Հուսով ենք՝ օգնությունները կշարունակվեն, և աշխատանքներն ավարտին կհասցնենք»,-ասել է Քարամանի նահանգապետը։