Այս մասին ասվում է մանկական ալերգիայի, իմունոլոգիայի և թոքաբանության մասին հոդվածում:
Այսպիսի եզրակացության են եկել գիտնականները` ուսումնասիրելով հեռախոսների մեջ գոյություն ունեցող մետաղները: Հետազոտողներին մասնավորապես հաջողվել է հաստատել , որ բջջային հեռախոսներում գոյություն ունեցող մետաղները, հատկապես նիկելը, կարող են երեխաների մոտ առաջացնել շփման միջոցով տարածվող ալերգիկ հիվանդություն (dermatitis), որի ժամանակ ախտահարվում է վերջիններիս մաշկը` ծածկվելով կարմիր բշտիկներով: ՈՒսումնասիրողները նաև նշում են, որ տարիքի հետ ալերգիայի հավանականությունը նվազում է:Այնուամենայնիվ, գիտնականները խորհուրդ են տալիս ծնողներին երեխաներից հեռու պահել բջջային հեռախոսները` առնվազն մինչև հինգ տարեկանը: