Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Կիպրոսի թուրքերի կողմից բռնազավթած հատվածում կանցկացվի եկեղեցական արարողություն

Կիպրոսի թուրքերի կողմից բռնազավթած հատվածում կանցկացվի եկեղեցական արարողություն
10.05.2014 | 13:53

Ըստ orer.eu-ի՝ Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայի՝ թուրքերի կողմից բռնազավթած հատվածում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում 50 տարի ընդմիջումից հետո առաջիկա կիրակի կանցկացվի եկեղեցական արարողություն։

Եկեղեցին վերջերս է նորոգվել միջազգային հիմնադրամների օժանդակությամբ: Կիպրոսի խորհրդարանի հայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանը հայտնել է, որ կիրակի օրվա արարողությունը եկեղեցում կսկսվի ժամը 12:00-ին եւ կտեւի մեկ ժամ: Նա ասել է, որ այդ նպատակով արտասահմանյան երկրներից մեծ թվով հայեր են ժամանել Նիկոսիա: Արարողությամբ հետաքրքրված են Կիպրոսում ԱՄՆ-ի եւ Սլովակիայի դեսպանները, բազմաթիվ քաղաքական եւ կրոնական գործիչներ:
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի պատմական կենտրոնը թուրքերի կողմից բռնազավթվել է 1963թ-ին:

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ