Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Պուտինը մտադիր է շարունակել ՈՒկրաինայի ճգնաժամի հաղթահարման դիվանագիտական ուղին

Պուտինը մտադիր է շարունակել ՈՒկրաինայի ճգնաժամի հաղթահարման դիվանագիտական ուղին
29.03.2014 | 13:05

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան զանգահարել է ԱՄՆ-ի նախագահին, որպեսզի քննարկի ԱՄՆ-ի` ՈՒկրաինայի ճգնաժամի դիվանագիտական լուծման առաջարկը: Այս մասին ասվում է ԱՄՆ Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Բարաք Օբաման նշել է, թե դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանն իր զորքերը հեռացնի ՈՒկրաինայի սահմանից և որևէ քայլ չձեռնարկի ՈՒկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետագա խախտման համար:

Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ