Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Հայերի ցեղասպանությունը. դասեր անցյալից հանուն ապագայի

Հայերի ցեղասպանությունը. դասեր անցյալից հանուն ապագայի
12.03.2014 | 21:29

Երիտասարդ առաջնորդների դպրոցը, համագործակցելով Ամերիկայի հայկական համագումարի և Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնի հետ, մարտի 21-22-ը կազմակերպում է «Հայերի ցեղասպանությունը. դասեր անցյալից հանուն ապագայի» խորագրով համաժողով, որտեղ քննարկվելու են Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության տարաբնույթ ասպեկտները: Աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը: Նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:
Անդրադարձ կլինի մի շարք թեմաների, այդ թվում՝ «Ազգային պատկանելություն, գաղափարախոսություն և ցեղասպանություն. այս հասկացությունների փոխկապակցումը և դրանց արտացոլանքը հայերի ցեղասպանության գործում», «Յոզղատի և Տրապիզոնի հայերի տեղահանության և կոտորածների դատավարությունհներում Հայոց ցեղասպանության անհերքելի վկայություններ», «Հայերի ունեցվածքի կողոպուտը 1918-1923թթ. և ունեզրկման վերջին փուլը՚ և այլն։ Զեկույցներ կկարդան Սոֆյա Մանուկյանը (Էսեքսի համալսարան, Մեծ Բրիտանիա), Անահիտ Աստոյանը (Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ, Հայաստան), Աննա Ալեքսանյանը (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ), Արտակ Շաքարյան (Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոն, Հայաստան)։

Դիտվել է՝ 1414

Մեկնաբանություններ