Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի այսօր հրավիրած քննարկման ժամանակ Նիդեռլանդների էկոնոմիկայի նախարարության միջուկային օբյեկտների անվտանգության վարչության միջուկային անվտանգության քաղաքականության համակարգող Մարկո Սխրավերը, անդրադառնալով առաջիկայում կայանալիք միջուկային անվտանգության գագաթնաժողովին՝ նշեց, որ պետք է նվազեցնել միջուկային նյութերի և դրանց գտնվելու վայրերի թիվը: Նա նշեց, որ պետք է բարելավել հարաբերությունները պետությունների միջև, ինչն էլ անվտանգության երաշխիք է: Մարկո Սխրավերը տեղեկացրեց, որ երեք շաբաթ հետո կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու է հինգ հազար անդամ, երեք հազար լրագրող:
ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության, Միջուկային անվտանգության գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղարիբջանյանը նշեց, որ մեր երկիրն այդ գագաթնաժողովը դիտարկում է որպես փոխգործակցության
հարթակ: Գևորգ Ղարիբջանյանն ասաց, որ Նիդեռլանդները լուրջ փորձ է կուտակել անվտանգության ապահովման համար պայքարում:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ