ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Գագիկ Ծառուկյանի գործարանը սահմանվածից շատ ջուր է օգտագործել

Գագիկ Ծառուկյանի գործարանը սահմանվածից շատ ջուր է օգտագործել
27.02.2014 | 13:43

Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետը բնապահպանության նախարարին առաջարկել է պարզաբանումներ ներկայացնել Արարատյան դաշտի ջրօգտագործման ոլորտի տեսչական ստուգումների արդյունքների վերաբերյալ: «Վերջին օրերին իսկապես եղան մի շարք անհիմն, անհեթեթ մեկնաբանություններ: Ըստ էության, Արարատյան դաշտում մենք իրականացնում ենք ջրօգտագործման խնդիրների հետ կապված միջոցառումներ: Այդ մասին մենք բազմիցս հայտարարել ենք, համայնքներում, մարզպետարաններում քննարկումներ ենք արել և ներկայացրել այն ծրագիրը, որն իրականացնելու ենք: Ըստ էության, այն խնդիրը, որ արծարծվել է կապված «Արարատցեմենտ» գործարանի հետ, չի համապատասխանում իրականությանը: «Արարատցեմենտ» գործարանի կողմից 2013 թվականի դեկտեմբերին մեզ ներկայացված տեղեկության համաձայն՝ գործարանն արտադրական նպատակով գործունեություն չի ծավալում: Բնականաբար, նաև ոռոգման սեզոնը դեռ չի սկսվել, այդ իսկ պատճառով մենք թեստային անջատում ենք կատարել»,-վստահեցրեց նախարարը` հավելելով, որ ստուգումների արդյունքում հայտնաբերել են մի շարք անօրինական ջրօգտագործողների, այդ թվում` ձկնաբուծական տնտեսություններ: «Գործարանն արտադրական նպատակով վայրկյանում օգտագործում է ընդամենը 16 լիտր ջուր, մինչդեռ այստեղ այդ համակարգերով այս պահի դրությամբ շուրջ 1500-2000 խմ ջուր է հոսում: Այստեղից պետք է անել մեկ եզրակացություն, որ մեր գործողություններն ուղղակի տալիս են իրենց արդյունքները և իմաստ չունի անհարկի այս գործառույթները քաղաքականացնել»,-շեշտեց Արամ Հարությունյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1687

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ