Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Ֆլեշ մոբ՝ Սողոմոն Թեհլերյանի սխրագործության հիշատակին

Ֆլեշ մոբ՝ Սողոմոն Թեհլերյանի սխրագործության հիշատակին
10.02.2014 | 16:13

Մարտի 15-ին Հյուսիսային պողոտայում Պատանի պատմագետների ակումբը, «Նոր Միտք» ԵԻՄ-ը կանցկացնեն արդեն ավանդույթ դարձած «Գինի լից» ֆլեշ մոբ ակցիան՝ նվիրված Սողոմոն Թեհլերյանի սխրագործության հիշատակին։

1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է «Նեմեսիս» գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազկակեպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին և ձերբակալվում: Սակայն նույն թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը, նրան անմեղ ճանաչելով, ազատ է արձակում:
Սողոմոն Թեհլերյանն ընդունել է իր մեղքը, սակայն դատարանն անմեղ է ճանաչել Սողոմոնին: Սողոմոն Թեհլերյանի դատապաշտպանն էր ազգությամբ գերմանացի Յոհանես Լեփսուսը:

Դիտվել է՝ 1845

Մեկնաբանություններ