Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ԱՄՆ-ը իր թևի տակ է առել Սաակաշվիլիին

ԱՄՆ-ը իր թևի տակ է առել  Սաակաշվիլիին
22.01.2014 | 11:33

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ-ում բարձր կարգի պետական ծառայողի պաշտոն կզբաղեցնի, որը ստեղծվել է հատուկ նրա համար Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցում (The Fletcher School of Law and Diplomacy at Tufts University): Այս մասին նշված է Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում: «Այդ պաշտոնը ստեղծվել է առաջին անգամ և նրա համար, որ Թաֆթսի համալսարանի ուսանողները շփվեն միջազգային մասշտաբով հայտնի առաջնորդների և տարբեր ոլորտների փորձառու մարդկանց հետ»,-հայտարարել է Ֆլեթչերի դպրոցի դեկան Ջեյմս Ստրավրիդսը:

Հիշեցնենք, որ 2013-ի հոկտեմբերի վերջին Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում երկրում փոխվեց իշխանությունը: Նոր իշխանությունը հետապնդում է նախկին նախագահի մտերիմներին, ովքեր իշխանության մեջ բարձր պաշտոններ են զբաղեցրել և նախկին նախագահին մեղադրում է մի շարք չարաշահումների մեջ: Վերաբացվել է նաև նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործը: Ըստ մինչ այս հնչած պաշտոնական ելույթների՝ Սաակաշվիլիի մատը խառն է այս պատմության մեջ:

Դիտվել է՝ 799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ