Հունաստանի հնագիտական խորհուրդը հաստատել է Էգի անտիկ քաղաքում գտնվող՝ մ.թ.ա. IV դարի թագավորական պալատի ավերակների վերականգնման ծրագիրը: Մակեդոնիայի մայրաքաղաքի ավերակները տեղակայված են Սալոնիկից 35 կմ հեռավորության վրա: Հնագիտական աշխատանքների ընթացքում պալատի համալիրի գլխավոր կառույցի հյուսիսային թևը կամրապնդվի և կվերականգնվի:
Պալատի արևելյան մասում տեղակայված են եղել երկու պատկերասրահներ` երկհարկանի ամբողջական կամարաշարեր՝ կառուցված հունական ճարտարապետության ոճով: