Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Էրդողան. «Քաոսը երկար չի շարունակվի»

Էրդողան. «Քաոսը երկար չի շարունակվի»
06.01.2014 | 10:26

Թուրքիայում հակակոռուպցիոն գործողությունը, որն անդրադարձել է երկրի կառավարության մի քանի անդամների վրա, «սադրանք է և ուղղված է կառավարությունը տապալելուն»՝ հայտարարել է վարչապետ Էրդողանը ճապոնական NHK հեռուստաալիքի հարցազրույցում:
«Նման գործողությունները մեր երկիրը տանում են սխալ ուղղությամբ»,- ընդգծել է Էրդողանը՝ մեկնաբանելով սկանդալը, որի հետևանքով ձերբակալվել է 50-ից ավելի բարձրաստիճան պաշտոնյա, որոնք կասկածվում են փողերի լվացման, կոռուպցիայի և ոսկու մաքսանենգության մեջ: Նա վստահ է, որ կկարողանա երկրում իրավիճակը հսկողության տակ պահել: «Քաոսը երկար չի շարունակվի»,- հայտարարել է Էրդողանը:

Դիտվել է՝ 761

Մեկնաբանություններ