Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Ջոն Քերին Իրանի ու Իրաքի մասին` Երուսաղեմից

Ջոն Քերին Իրանի ու Իրաքի մասին` Երուսաղեմից
06.01.2014 | 10:23

Հունվարի 22-ին Ժնևում կկայանան սիրիական խաղաղ կարգավորման բանակցությունները: ԱՄՆ-ը պետքարտուղար Ջոն Քերին Իսրայելում ասել է՝ Վաշինգտոնը դեմ է, որ Թեհրանը նախարարի մակարդակով մասնակցի բանակցությունների, եթե չընդունի, որ Սիրիայի ապագա կառավարությունը պետք է ձևավորվի ընդդիմության և իշխանությունների «փոխադարձ համաձայնությամբ»։

Քերին նաև ասել է, որ ԱՄՆ-ը կողջունի Թեհրանի դրական, ոչ պաշտոնական դերակատարությունը։ Նա անդրադարձել է Ալ-Ղաիդայի հետ առնչություն ունեցող զինյալներին՝ ասելով, որ Վաշինգտոնը կօգնի Իրաքին՝ նրանց դեմ կռվել, սակայն չի նախատեսում զորքերը ետ ուղարկել Իրաք։ Քերիի այս հայտարարությանը նախորդել էր Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկի խոստումը՝ հաղթել Իրաքի Անբար մարզում բոլոր «ահաբեկչական խմբավորումներին»։
Իրաքի անվտանգության ուժերը և սուննիները Ռամադիում և Ֆալուջայում շարունակում են մարտեր վարել Ալ-Ղաիդայի զինյալների դեմ։

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ