Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Գերմանիա մուտք գործելն ավելի դյուրին կլինի

Գերմանիա մուտք գործելն ավելի դյուրին կլինի
05.01.2014 | 14:40

01․01․2014 թ․ ուժի մեջ է մտնում Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը։

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը ներկայացրել է այն փոփոխությունները, որոնք կատարվել են վիզա ձեռք բերելիս:

Վիզայի վճարը 60 եվրոյից նվազեցվել է 35 եվրոյի (վճարումը պետք է կատարվի դեսպանությունում տվյալ պահին գործող եվրոյի կուրսին համարժեք ՀՀ դրամով)։

Դրան զուգընթաց դիմողների հետևյալ կատեգորիաները լիովին ազատվում են վիզայի վճարից

  • դպրոցականները, ուսանողները և ուղեկցող ուսուցիչները, ովքեր ճամփորդում են ուսման կամ կրթական փոխանակման ծրագրերի շրջանակներում
  • Շենգենյան համաձայնագրի անդամ պետություններում օրինական կերպով բնակվող ՀՀ քաղաքացիների կամ Եվրոպական միության քաղաքացիների մերձավոր ազգականները (ամուսին, կին, երեխա, ծնող, տատիկ, պապիկ, թոռ)
  • թոշակառուները
  • 12 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաները
  • պաշտոնական պատվիրակությունների անդամները և գործնական նպատակներով ճամփորդող ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորները
  • լրագրողները և նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմը
  • միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցները և նրանց ուղեկցող անձնակազմը (մարզիչներ, բժիշկներ և այլն)
  • քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր ճամփորդում են արտերկրում գործող հայկական հանրային շահ հետապնդող ոչ առևտրային կազմակերպությունների հրավերով
  • գիտության, կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում փոխանակման ծրագրերի մասնակիցները
  • հաշմանդամության կարգ ունեցող անձինք և նրանց ուղեկցողները

Վիզայի դիմումի հետ հարկ է ներկայացնել վերը նշված կատեգորիաներին պատկանելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր։

վերև

2Բազմակի մուտքի երկարատև վիզաների տրամադրման կարգը

1 տարի և ավել ժամկետով վիզաների դյուրացված կարգով տրամադրումը հնարավոր է՝

  • գործարարների համար, ովքեր հաճախակի ճամփորդում են Շենգենյան համաձայնագրի երկրներ
  • բուժման նպատակով Գերմանիա կանոնավոր այցելության կարիք ունեցող անձանց համար
  • քույր քաղաքների կողմից կազմակերպված փոխանակման ծրագրերի մասնակիցների համար
  • դպրոցականների, ուսանողների և ուղեկցող ուսուցիչները համար, ովքեր ճամփորդում են ուսման կամ կրթական փոխանակման ծրագրերի շրջանակներում
  • լրագրողների և նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմի համար
  • միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցների և նրանց ուղեկցող անձնակազմի համար (մարզիչներ, բժիշկներ և այլն)
  • քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար, ովքեր ճամփորդում են արտերկրում գործող հայկական հանրային շահ հետապնդող ոչ առևտրային կազմակերպությունների հրավերով
  • գիտության, կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում փոխանակման ծրագրերի մասնակիցների համար
  • պաշտոնական պատվիրակությունների անդամների համար

Մեկ տարվա վավերականությամբ բազմակի մուտքի վիզա տրամադրվում է պայմանով, որ դիմողը վերջին մեկ տարում ստացել է նվազագույնը մեկ վիզա, օգտվել դրանից օրենքին համապատասխան և ներկայացնում է ապագայում ճամփորդելու անհրաժեշտության վերաբերյալ ապացույցներ։ 2 և ավել տարվա վավերականությամբ վիզայի տրամադրումը հնարավոր է, եթե դիմողը վերջին 2 տարում առնվազն մեկ 1 տարվա վավերականությամբ բազմակի մուտքի վիզա է ստացել և դրանից օգտվել է կանոնավոր կերպով և առանց օրենքը խախտելու։

Դյուրացված կարգով առավելագույնը 5 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի վիզա հնարավոր է տրամադրել

  • Շենգենյան համաձայնագրի անդամ պետություններում օրինական կերպով բնակվող ՀՀ քաղաքացիների կամ Եվրոպական միության քաղաքացիների մերձավոր ազգականներին (ամուսին, կին, 21 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխա, ծնողներ)
  • Պաշտոնական պատվիրակության անդամներին և գործնական նպատակներով ճամփորդող ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորներին։

Այս դեպքում հարկ է ուշադրություն դարձնել սեփական անձնագրի/ելքի կնիքի վավերականության ժամկետների, անհրաժեշտության դեպքում նաև Շենգենյան համաձայնագրի անդամ երկրներում բնակվող հրավիրողի կացության կարգավիճակի վրա։

վերև

3 Ներկայացվելիք փաստաթղթերը

Երևանում Շենգենյան համաձայնագրի անդամ երկրների ներկայացուցչությունները ներկայումս աշխատում են վիզայի համար դիմելու գործընթացում ներկայացվելիք փաստաթղթերի միասնական ցանկ ստեղծելու վրա։ Մասնավորապես ճամփորդության նպատակը հիմնավորող փաստաթղթերը պետք է միասնականացվեն։ Փաստաթղթերի ցանկն ապագայում կգտնեք դեսպանության պաշտոնական կայքում։

4 Դիմումների քննման տևողությունը

Շենգենյան (= C կատեգորիայի) վիզայի տրամադրման համար ներկայացված դիմումի քննությունը պետք է ավարտվի առնվազն 10 օրացուցային օրերի ընթացքում։ Առանձին դեպքերում քննման տևողությունը կարող է երկարաձգվել մինչև 30 օրացուցային օր։ Վիզայի դիմումը հանձնելու համար պայմանավորվածություն ձեռք բերելու սպասելաժամկետը սկզբունքորեն չպետք է գերազանցի 2 շաբաթը։

Վիզայի տրամադրման նախապայմանների, վիզայի գործընթացի տևողության, դիմումը հանձնելու պայմանավորվածության, ինչպես նաև «Վիզա տրամադրելու» թեմայի շուրջ այլ հարցերի վերաբերյալ լիարժեք ինֆորմացիա կգտնեք մեր պաշտոնական կայքում։

Դիտվել է՝ 1507

Մեկնաբանություններ