Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ընդդիմությունը Արևմուտքին կոչ է անում պատժել իշխանության ներկայացուցիչներին

Ընդդիմությունը Արևմուտքին կոչ է անում պատժել իշխանության ներկայացուցիչներին
05.01.2014 | 13:57

Ուկրաինայի ընդդիմությունը պայքարի նոր ալիք է բարձրացնելու Ծննդյան տոներից հետո: Այս մասին հայտարարել է «Բատկիվշչինայի» պատգամավոր Անդրեյ Պարուբիյը: Նա ասել է, թե ակտիվ գործողությունների է պատրաստվում ոչ միայն ընդդիմությունը, այլև իշխանությունը, և հունվարի 8-ից հետո նախագահ Վիկտոր Յանուկովիչը կփորձի ցրել Մայդանը: Մեկ այլ ընդդիմադիր կուսակցության` «Ուդարի» ղեկավար Վիտալի Կլիչկոն հանդիպում է ունեցել Եվրախորհրդարանի փոխնախագահ Ջիանի Պիտելայի հետ: Կլիչկոն եվրոպացի պաշտոնյային ասել է, թե Մայդանի ժողովուրդը տրամադրված է հաղթանակի և պատրաստ է կանգնել այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել իշխանությանը ներկայացված հիմնական պահանջները` քաղբանտարկյալների ազատում, կոշտ ուժ կիրառած զինվորականների պատժում, արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում: Կլիչկոն ասել է, թե Ուկրաինայի ժողովրդավարական ուժերի համար կարևոր է Եվրախորհրդարանի աջակցությունը, սակայն միայն բարոյական աջակցությունը բավարար չէ. «Այսօր անհրաժեշտ է քաղաքական և աճող ճնշում Յանուկովիչի ռեժիմի վրա: Դա, առաջին հերթին, անհատական պատժամիջոցների կիրառումն է պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր մեղավոր են մարդու իրավունքների խախտման և խաղաղ բնակչության ծեծի մեջ»:

ԱՄՆ-ում ուկրաինական սփյուռքի ներկայացուցիչները հանդիպել են Երկրի նախագահ Բարաք Օբամայի օգնականի և ԱՄՆ անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով ավագ տնօրենի հետ: Նրանք Սպիտակ տանը կոչ են արել պատժամիջոցներ կիրառել այն չինովնիկների նկատմամբ, ովքեր խոչընդոտում են Ուկրաինայի ժողովրդավարացմանը: Սփյուռքի ներկայացուցիչները նշել են ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոյի, անվտանգության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուևի ու ևս մի քանի չինովնիկների անունները, ովքեր, նրանց գնահատմամբ, մասնակից են Եվրամայդանի ուժային ցրմանը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 756

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

聛聺猫鈥灺澝伮/spike">Ծաղրանկարչի կսմիթ Բազ­մա­կե­տի հա­մար աս­ֆալ­տին փռե­լու ժա­մա­նա­կը
Բազ­մա­կե­տի հա­մար աս­ֆալ­տին փռե­լու ժա­մա­նա­կը