«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Շանթ Հարությունյանի իրավունքները պաշտպանված են Սահմանադրությամբ

Շանթ Հարությունյանի իրավունքները պաշտպանված են Սահմանադրությամբ
18.12.2013 | 12:12

Սովետի ժամանակ պատերազմի մասին ֆիլմեր շատ էին ցուցադրում: Դրանք հայրենասիրական ֆիլմերի էին, որոնք մի ողջ սերունդ էին դաստիարակում: Բայց խնդիրը սա չէ հիմա: Այդ ֆիլմերի մեջ գերմանացիների դաժանությունները պատկերող կադրերը առանձնակի զարմանքով էի նայում ու մտածում, որ ֆաշիստներից դաժան տեսակ մարդկությունը չի ծնել:

«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն այժմ ՔԿՀ-ում է ու նրան այսօր չեն թողնում տեսակցել հարազատների հետ: Շանթը հայտարարել է, թե այն չվերացնելու դեպքում ծայրահեղ քայլերի կդիմի: Մեր իրավապահները միշտ չափից ավելի են ջանացել իշխանությանը դուր գալու համար: Մարդու իրավունքների խախտումները մեզանում սովորական է դարձել: Դրանք խախտվում են ցանկացած ոլորտում` սկսած խոսքի ազատության ոտնահարումից, վերջացրած չթերակշռված հաց գնելու իրավունքից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Սասուն» ջոկատի հիմնադիր հրամանատար Սասուն Միքայելյանի գործով արդեն սկսել է քննարկման փուլը և հարցեր է ուղղում ՀՀ կառավարությանը: 2008 –ի մարտի 1-ից հետո ձերբակալված Սասուն Միքայելյանի գործով խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և ՀՀ քրեական ու քրեական դատավարության օրենսգրքերի մի շարք հոդվածներ: Չի բացառվում, կամ ավելի ճիշտ` ամենայն հավանականությամբ, քննարկման փուլն ավարտելուց հետո Եվրադատարանը վճիռ կկայացնի Սասուն Միքայելյանի օգտին: Դեռ փոխհատուցումը մի կողմ, որը կվճարվի պետբյուջեից` ինչպես Եվրադատարանով անցած բոլոր-բոլոր հայցերի դեպքում, իսկ երկրի վարկանի՞շը:

Դառնալով Շանթ Հարությունյանի գործին՝ նկատենք, որ Շանթից վրեժ լուծելու գաղափարը գնալով սևեռուն դրսևորումներ է ստանում: Իրավապահների` ազատության ոգին բնում խեղդելու սովետից ժառանգած աշխատաոճը փոխանակ գիտակցաբար մերժվելու, հակառակը` նորանոր զարգացումներ է ունենում: Մարդուն ճնշելու- հալածելու- նվաստացնելու մեթոդները Հայաստանում հաճախ ֆաշիզմի մասին ֆիլմերն են հիշեցնում: Որքան հիշում եմ, սակայն, Հայաստանն ի սկզբանե որդեգրել է զարգացման ժողովրդավարական ուղին: Մեզնից յուրաքանչյուրի, ինչպես և Շանթ Հարությունյանի, իրավունքները ամրագրված են մեր երկրի գերագույն օրենքով` Սահմանադրությամբ: Իսկ Սահմանադրությունը ընտրողական կիրառում չի նախատեսում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ