Սիրիայի կառավարությունն ու ընդդիմության հիմնական մասը հաստատել են, որ հունվարի 22-ին կմասնակցեն ՄԱԿ-ի կազմակերպած Ժնև -2 բանակցություններին: Վարչապետ Վաել ալ-Հալքին հայտարարել է, որ իրենք գնալու են ոչ թե իշխանությունը հանձնելու, այլ ստեղծված իրավիճակին քաղաքական լուծում տալու համար։ «Սիրիայի ազգային կոալիցիա» ընդդիմադիր խմբավորման ղեկավար Ահմադ Ջարբան ասել է, որ իր կարծիքով՝ Ժնևում պետք է քննարկվի նաև անցումային կառավարության ստեղծումը՝ առանց նախագահ Բաշար ալ-Ասադի: