ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Ժնևի կոնֆերանսը խաղաղ անցման հնարավորություն է

Ժնևի կոնֆերանսը խաղաղ անցման հնարավորություն է
27.11.2013 | 12:05

ՄԱԿ-ի մամլո ծառայությունը իրազեկել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի որոշմամբ Սիրիայի հարցով բանակցությունները տեղի կունենան 2014-ի հունվարի 22-ին՝ Ժնևում: Պան Գի Մունի հայտարարության մեջ արձանագրված է, որ «հակամարտության սկզբից առաջին անգամ հաջողվել է մեկ սեղանի շուրջը հավաքել Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչներին: Մենք մեկնելու ենք Ժնև հույսի առաքելությամբ: Ժնևի կոնֆերանսը խաղաղ անցման հնարավորություն է, որը բավարարում է սիրիական ժողովրդի ազատության և արժանապատիվ գոյության ձգտումները, երաշխավորում է անվտանգություն և պաշտպանություն սիրիական բոլոր ազգություններին»:

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ