ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Խնդրագիր ԱՄՆ-ին` ընդդեմ Յանուկովիչի

Խնդրագիր ԱՄՆ-ին` ընդդեմ Յանուկովիչի
27.11.2013 | 11:40

ԱՄՆ Սպիտակ տան պաշտոնական կայքում հայտնվել է խնդրագիր ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջով: Մինչ այժմ հավաքվել է 600-ից ավելի ստորագրություն: «Մենք չենք կարող համաձայնել այն բանի հետ, որ ՈՒկրաինայի նախագահ Յանուկովիչը և նրա կառավարությունը մերժում են ուկրաինացի ժողովրդի` արևմտյան քաղաքակրթությանը մերձենալու իրավունքը»,-ասված է խնդրագրի հեղինակների հայտարարության մեջ: Նրանք պահանջում են սանկցիաներ կիրառել անձամբ Յանուկովիչի, ինչպես նաև նրա կառավարության անդամների նկատմամբ` արգելել նրանց մուտքը ԱՄՆ և ԵՄ երկրներ, սառեցնել նրանց հետ կապված ընկերությունների բանկային հաշիվները: Խնդրագիրը արդեն ստորագրել է 600-ից ավելի մարդ: Եթե 30 օրվա ընթացքում այն հավաքի 100 հազար ստորագրություն, խնդրագիրը կմտնի Սպիտակ տան քննարկումների ցանկի մեջ, չնայած իրականում Սպիտակ տունը պարտավոր չէ պատասխանել նման խնդրագրերին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՈՒկրաինայի կառավարությունը որոշում կայացրեց կասեցնել ԵՄ-ի հետ ասոցացվելու գործընթացի շուրջ բանակցությունները: ՈՒկրաինայի մայրաքաղաքում և այլ քաղաքներում արդեն մի քանի օր բողոքի ակցիաներ են տեղի ունենում ընդդեմ կառավարության որոշման: Ցուցարարները պահանջում են նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Հացադուլ է հայտարարել երկրի նախկին վարչապետ, ազատազրկման վայրում գտնվող Յուլիա Տիմոշենկոն: ԵՄ-ն, սակայն, ամեն ինչ դեռ կորած չի համարում: ԵՄ պաշտոնյաները հայտարարել են, թե ԵՄ-ն պատրաստ է ՈՒկրաինայի հետ համաձայանագրի ստորագրմանը, եթե ՈՒկրաինան, այնուամենայնիվ, նման որոշում կայացնի: Այս ամենում ԵՄ պաշտոնյաները մեղադրել են Ռուսաստանին, իսկ ՌԴ նախագահ Պուտինը պնդում է, թե ՈՒկրաինայի` եվրաինտեգրման պարագայում մեծապես կտուժի Ռուսաստանի տնտեսությունը և անհրաժեշտություն կա հարցը քննարկելու եռակողմ ձևաչափով: ԵՄ-ն, սակայն, արդեն մերժել է այդ առաջարկը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 615

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ