ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Սենատը պատրաստվում է «ջուրը գցել» համաձայնագիրը

Սենատը պատրաստվում է «ջուրը գցել» համաձայնագիրը
26.11.2013 | 13:42

Իրան-«վեցնյակ» օրերս ձեռք բերված համաձայնությունը դժգոհություն է առաջացրել ոչ միայն Իսրայելում, այլև ԱՄՆ-ի սենատում և վերջինս հնարավոր է որոշում ընդունի Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման օգտին: Սենատի մեծամասնությունը պատրաստվում է քննարկել հարցը և լսումներ հրավիրել այդ կապակցությամբ: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մինչ համաձայանագրի ընդունումը սենատորներին կոչ էր արել ձեռնպահ մնալ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման շուրջ քննարկումներից, քանի որ բանակցությունները կարող են դրական արդյունք գրանցել: Փաստը կայացած է, համաձայնագիրը` ստորագրված, սակայն հատկապես հանրապետական սենատորները դժգոհ են: Հանրապետական Ջոն Մակքեյնը հայտարարել է, թե համաձայնագիրը կարող է վտանգավոր քայլ դառնալ, որը կթուլացնի ճնշումը Իրանի ռեժիմի նկատմամբ: Սենատորները մտադիր են հարցի քննարկման արդյունքում լրացուցիչ սանկցիաներ ընդունել Իրանի նկատմամբ: Նշենք, որ երկարատև բանակցություններից հետո ձեռք բերված համաձայնագիրը գոհացրել էր և Իրանին, և «վեցնյակի» երկրներին: Բարաք Օբաման Իրանին զգուշացրել էր հավատարիմ մնալ խոստումներին, հակառակ դեպքում` պատժամիջոցները կխստացվեն: Օբաման, սակայն, մինչ գործընթացի մեկնարկը դեմ է նոր սանկցիաներին:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 646

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ