Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Աղոթենք, որ ռուսները մեզ ընդունեն, աղոթենք և չգրգռենք»

«Աղոթենք, որ ռուսները մեզ ընդունեն, աղոթենք և չգրգռենք»
22.11.2013 | 17:12

«Եթե պետք է ռուսական դպրոցներ էլ կբացենք` հանուն ազգը փրկելու»,- ասել է բանաստեդծ, գրականագետ Արտեմ Հարությունյանը tert.am կայքին: Իրեն ազգի մտավորական համարող բանաստեղծն ազգի փրկությունը, ստացվում է, փնտրում է ռուսահպատակության մեջ: Արտեմ Հարությունյանը իր այս խոսքերով նմանվում է մեկի, ով աչքերը փակ է ապրում և ժամանակ առ ժամանակ դրանք բացում է ընդամենը համոզվելու համար, որ կյանքն իրական է Հայաստանում: Նա այնքան հեռուն է գնացել, որ հասարակության մի ստվար հատվածին անվանել է մժղուկներ. «Ասում եք` անկախություն ունենք, խեղճուկրակ մժղուկներ, բա եթե Ռուսաստանի հետ կապը չլինի մի րոպեում կուլ կգնանք»: Հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում միշտ տուժել է ոչ միայն իշխանությունների սխալ կառավարումից, այլև իր մտավորականության մի որոշ հատվածի ստրկահաճությունից: Արտեմ Հարությունյանը երբեք չի առանձնացել այն մտավորականներից, ովքեր իշխանության հետ միշտ համաձայն են, փոխարենը «փայլել» է իր ունիկալ բառապաշարով` ուղղված նրանց, ովքեր իրենից տարբերվող մոտեցումներ ունեն: Հայաստանում հայոց լեզվի մակարդակն առանց այդ էլ բավականին ընկել է, բուհերում հայոց լեզու և գրականություն առարկաներից քննություն հանձնողներն աննախադեպ ցածր ցուցանիշներ են գրանցում, և մնում էր, որ ռուսական դպրոցներով ընդհանրապես խեղդեինք հայերենը: Հարությունյանին, իհարկե, սա չի մտահոգում, փոխարենը այլ երկրի հետ հարաբերություններին նայում է վասալի դիրքերից. «Աղոթենք, որ ռուսները մեզ ընդունեն, աղոթենք և չգրգռենք», -ասել է նա: Այսինքն, ըստ Արտեմ Հարությունյանի, Հայաստանն արժանապատիվ հարաբերությունների պարզապես ունակ չէ և «մեծ եղբոր» հաճությանն արժանանալու համար օրուգիշեր ծնկաչոք պիտի Աստված կանչի:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 13228

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ