ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը Չինաստանում է և հանդիպումներից մեկում հույս է հայտնել, որ իր կենդանության օրոք ԱՄՆ-ը կին նախագահ կունենա, ինչը լավ կլինի թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ամբողջ աշխարհի համար: «Պատրաստվո՞ւմ է նախագահի թեկնածու առաջադրվել Հիլարի Քլինթոնը» հարցին նա դժվարացել է պատասխանել: