ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

ՈՒկրաինացիների կեսից ավելին Եվրոպան է նախընտրում

ՈՒկրաինացիների կեսից ավելին  Եվրոպան է նախընտրում
18.11.2013 | 18:13

Գերմանական DW-Trend-ի նոյեմբերյան հարցումներով ՈՒկրաինայի բնակչության 58 տոկոսը ՈՒկրաինայի` ԵՄ-ի հետ ասոցացման կողմնակից են, դեմ է 31 տոկոսը: Անցյալ տարվա համեմատ ԵՄ-ի կողմնակիցները աճել են 6 տոկոսով: Հարցվածների 42 տոկոսի կարծիքով ՈՒկրաինայի և ԵՄ հարաբերությունները վերջին ամիսներին բարելավվել են. մեկ տարի առաջ այդպես էր կարծում միայն 28 տոկոսը: Միաժամանակ, հարցվածների 55 տոկոսի կարծիքով ՈՒկրաինայի և Ռուսաստանի հարաբերությունները լարված են և նույնիսկ թշնամական` այն պարագայում, երբ մեկ տարի առաջ այսպես կարծողների կազմել է ընդամենը 22 տոկոս: Ըստ հարցումների, ուկրաինացիների 70 տոկոսի համար Եվրոպան շարունակում է հրապուրիչ մնալ և 49 տոկոսը ավելի հաճախ Եվրոպա կմեկներ, եթե դրա համար մուտքի վիզայի անհրաժեշտություն չլիներ: Հարցումներին մասնակցել է 18-65 տարեկան 1000 մարդ` ուկրաինական 50 հազարից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերից: Նշենք, որ GFK Ukraine կազմակերպության` այս տարվա հոկտեմբերին արված հարցումներով ուկրաինացիների միայն 14 տոկոսն է կողմնակից Մաքսային միությանը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 599

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ