ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Նոր պատժամիջոցները դեմ են նոր իրավիճակին

Նոր պատժամիջոցները դեմ են նոր իրավիճակին
15.11.2013 | 13:39

ԱՄՆ պետական քարտուղար Ջոն Քերին գտնում է, որ Կոնգրեսի կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կարող է տապալել պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերը: Նրա հայտարարությանը հաջորդել է Կոնգրեսի բանկային հանձնաժողովի դռնփակ նիստը, որտեղ քննարկվելու էր Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հարցը:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ