ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Դատը սկսվեց և ընդհատվեց

Դատը սկսվեց և ընդհատվեց
04.11.2013 | 21:23

Նոյեմբերի 4-ին Կահիրեում սկսվեց հուլիսի 3-ին իշխանազրկված նախագահ Մուհամեդ Մուրսիի դատավարությունը: Նրան և «Մուսուլման եղբայրների» 14 պաշտոնատարների մեղադրում են նախագահական նստավայրի մոտ ցուցարարների մահվան մեջ: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին, երբ հակաիսլամական ուժերը նախագահի նստավայրի մոտ բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացրել՝ պահանջելով չեղյալ համարել համաժողովրդական հանրաքվեն: Դատական նիստը, սակայն, չի կայացել` Մուրսիի կողմակիցների կազմակերպած բողոքի ցույցի պատճառով:

Դիտվել է՝ 904

Մեկնաբանություններ