Սիրիայի ընդդիմությունը նախապայմաններ է առաջադրում Ժնևի խաղաղության համաժողովին մասնակցելու համար: Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմադ Ջարբան ասել է, որ ընդդիմությունը չի մասնակցի համաժողովին, մինչեւ չհաստատվի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի ժամկետը: Ընդդիմությունն անընդունելի է համարում Իրանի մասնակցությունը համաժողովին: «Մենք որոշել ենք չմասնակցել ժնեւյան բանակցություններին քանի դեռ այն արժանապատիվ չէ եւ քանի դեռ ժամանակացույց չի մշակվել իշխանության հաջող փոխանցման համար»,- ասել է Ջարբան Կահիրեում Արաբական պետությունների լիգայի արտահերթ նիստի ժամանակ: