Մոսկվայի Լուբլինո թաղամասում վաղ առավոտից ընթանում է «Ռուսական երթ»` ազգայնական ակցիաներ, որոնք նվիրված են Ռուսաստանում Ազգային միասնության օրվան:
Մասնակիցների շարքերն անցել են Պերերվա փողոցով և շարժվել «Բրատիսլավսկայա» մետրոյի ուղղությամբ:
Այդ առիթով անվտանգության խիստ միջոցառումներ են սահմանվել Մոսկվայի հարավ-արևելքում և հարավ-արևմուտքում:
Մոսկվայի ոստիկանությունը քաղաքացիներին նախազգուշացրել է, որպեսզի տեղի չտան սադրանքներին: Կարգուկանոն ապահովելու համար Մոսկվայի փողոցներ դուրս կգան 5000 իրավապահներ:
Ըստ մետրոպոլիտենի ոստիկանության գնահատականների, երթին մասնակցել է մոտ ութ հազար ակտիվիստ: Միջոցառման կազմակերպիչներից մեկը` Դմիտրի Դեմուշկինը, իր հերթին ասել է, որ նրանց թիվը հասել է 20 հազարի: «Ռուսական երթի» մասնակիցների առավելագույն թիվը իշխանությունների կողմից կազմել է 15 հազար մարդ:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ