ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Սկսվում է Մուհամեդ Մուրսիի դատավարությունը

Սկսվում է Մուհամեդ Մուրսիի դատավարությունը
02.11.2013 | 22:36

Նոյեմբերի 4-ին տեղի կունենա Եգիպտոսի պաշտոնանկված վարչապետ Մուհամեդ Մուրսիի դատավարությունը: 20000 ոստիկաններ և զինվորներ կպաշտպանեն դատարանի դահլիճը, քանի որ իսլամիստ ընդդիմադիրները զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրում: Ներքին գործերի նախարարության աշխատակիցները զգուշացրել են, որ դատարանի դահլիճ ներխուժելու ցանկացած փորձ կկասեցվի և անհրաժեշտության դեպքում ուժ կկիրառվի:

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ