ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Միխալկովին դուր են գալիս գաղափարախոսությունն ու գրաքննությունը

Միխալկովին դուր են գալիս գաղափարախոսությունն ու գրաքննությունը
02.11.2013 | 14:40

Ըստ colta.ru-ի՝ Ռուսաստանի կինեմոտոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը հայտարարել է գաղափարոխոսության և գրաքննության օգուտների մասին և մեղադրել է ռուս լիբերալներին՝ երկխոսության մեջ անընդունակ գտնվելու համար:

«Չի կարելի մշտապես սարսափ տեսնել «գաղափարախոսություն» և «գրաքննություն» բառերի մեջ: Գաղափարախոսությունը սարսափելի է, երբ այն դառնում է ստրկացնող, ագրեսիվ: Դա ամբողջ աշխարհում է այդպես: Դրա մասին չեն խոսում Եվրոպայում, որովհետև այն դուրս է մղվել կյանքից: Իսկ մեզ մոտ՝ ոչ, այդ պատճառով էլ նրա մասին պետք է խոսել»,- հայտարարել է Ն. Միխալկովը:

Բաց նիստը նվիրված էր կինեմատոգրաֆիստների էթիկայի խարտիայի քննարկմանը, որի վրա այս տարի սկսել էր աշխատել ՌԴ-ի կինեմոտոգրաֆիստների միության երիտասարդական կենտրոնը:

«Եթե մենք խոսում ենք բարոյական սկզբունքների անհրաժեշտության մասին, մենք պարտավոր ենք կրել դրանք, որպեսզի պայմանավորվենք միմյանց հետ»,- ասել է Նիկիտա Միխալկովը:

«Այդ պատճառով խարտիան- դա գրաքննությունը դանդաղ ընկալելու ցանկություն չէ»,- հավելել է նա:

Նրա խոսքերով՝ ռուս լիբերալները ընդունակ չեն երկխոսության:
«Մեր լիբերալների հետ շատ դժվար է երկխոսություն վարել. նրանք հիշեցնում են կրիտիկական տարիքում գտնվող հիստերիկ, կատաղի կնոջ, որը միայն գոռգոռում է և ոչինչ չի լսում, գրում է գաղտնի նամակներ, թաքցնում է իր գույքը»,- հայտարարել է Միխալկովը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ