ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Ռուս-ուկրաինական գազային պատերազմը շարունակվում է

Ռուս-ուկրաինական գազային պատերազմը շարունակվում է
29.10.2013 | 17:06

ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը գտնում է, որ Ուկրաինան թերագնահատում է ռուսական գազի դիմաց չվճարված պարտքի խնդիրը: Նա սպասում է Կիևի արձագանքին: Իսկ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը ընդունել է, որ գազի դիմաց վճարումների հարցում պրոբլեմ կա, բայց պրոբլեմն անքննադատական չէ: Գործընկերոջ այդ գնահատականը Դմիտրի Մեդվեդևը համարել է չափազանց մեղմ` պրոբլեմներ կան և շատ քննադատական են: «Դատելով ձևակերպումներից` մեր գործընկերները առանձնապես խնդիրներ չեն տեսնում: Իսկ եթե չեն տեսնում, ուրեմն չեն պատրաստվում վճարել»,-ասել է ՌԴ վարչապետը:

Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ