Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Ռուսաստանին էլ են «հաշվել», ինչպես Գերմանիային

Ռուսաստանին էլ են «հաշվել», ինչպես Գերմանիային
25.10.2013 | 11:57

The Washington Post-ի հաղորդմամբ, ԱՄՆ հատուկ ծառայությունները հետախուզական գործունեություն են իրականացրել նաև Ռուսաստանի նկատմամբ: Թերթի ունեցած տվյալներով, այս օրերին ամերիկյան իշխանությունները արտասահմանյան այն ծառայություններին, որոնց հետ համագործակցել են, զգուշացնում են, որ Էդբարդ Սնոուդենի ունեցած որոշ փաստաթղթեր պարունակում են այդ հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված տվյալներ նաև Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի մասին: Հարցն այն է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը ԱՄՆ ռազմաօդային և ռազմածովային ուժերի համար արժեքավոր տեղեկություններ է հավաքել Ռուսաստանի վերաբերյալ: Այս մասին թերթին հաղորդել է ԱՄՆ վարչակազմի չինովնիկը, ով չի ցանկացել հրապարակել անունը: Աղբյուրն ասել է, որ եթե ռուսները դրա մասին իմանան, նրանց համար դժվար չի լինի անցնել հակագործողությունների: Ըստ հաղորդագրության, Էդվարդ Սնոուդենը տնօրինում է մոտ 30 հազար փաստաթղթի, սակայն բոլորը չէ, որ փոխանցել է լրագրողներին: ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել սույն տեղեկությունը:

Նախօրեին տեղեկություն էր տարածվել ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը գաղտնալսելու մասին: Մերկելը զանգահարել էր ԱՄՆ նախագահին և բացատրություն պահանջել: Երեկ ուշ երեկոյան Գերմանիայի կանցլերը Բրյուսելում հայտարարել է, որ Գերմանիան և ԱՄՆ-ը կմնան դաշնակիցներ, սակայն անհրաժեշտ է պարզել հատուկ ծառայությունների գործունեությանը վերաբերող շատ հարցեր: Մերկելն ասել է, թե Գերմանիան և Ֆրանսիան մինչև տարեվերջ ցանկանում են ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել հետախուզական տվյալների հավաքման ասպարեզում հարաբերությունները կարգավորելու համար: Մերկելը նշել է, թե երբ դաշնակիցների միջև անվստահություն է առաջանում, դժվար է դրանից ազատվելը: ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի շնորհիվ կամ պատճառով մի շարք երկրներ սկսել են միմյանց չվստահել և միջպետական հարաբերությունները նույնիսկ դաշնակիցների միջև են ճաք տալիս: Մինչև ուր կհասնի այս լարվածությունը` հայտնի չէ, սակայն մի բան պարզ է` Սնոուդենն իր բացահայտումներով փորձեց աշխարհին սթափեցնել: Հետևությունները միլիոնավոր մարդկանց գաղտնալսող ծրագրերի հեղինակներինն են:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 726

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ