Ադրբեջանի պատվիրակությունը դադարեցրել է գործունեությունը Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում` հայտարարել է պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը: Պատճառը հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններին Եվրախորհրդարանի արձագանքն է, որով ընտրությունները գնահատվում են որպես ԵԱՀԿ չափանիշներին ու պահանջներին չհամապատասխանող: Հայտարարությունում ասվում է, որ Եվրախորհրդարանը որոշում է կայացրել՝ հենվելով ԵԱՀԿ ԺՄԻՀԳ կանխակալ զեկույցի վրա, որն ուղղված է Ադրբեջանում սադրանքների ու անկարգությունների հրահրմանը: