Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՈՒկրաինան, հնարավոր է, ստիպված լինի տարածքային զիջումներ անել խաղաղության հասնելու համար։ «Սցենարներից մեկը տարածքների զիջումն է։ Դա արդար չէ։ Բայց խաղաղության համար, նույնիսկ՝ եթե ժամանակավոր, գուցե դա լուծում լինի։ Ժամանակավոր լուծում»,- շեշտել է Կլիչկոն՝ չմանրամասնելով, թե որ տարածքների մասին է խոսքը։               
 

Մինաս Ավետիսյանի «Հայաստանը» չի տեղափոխվի

Մինաս Ավետիսյանի «Հայաստանը» չի տեղափոխվի
17.10.2013 | 17:29

Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարը, կառավարության որոշմամբ, կվերականգնվի և կամրակայվի: Այդ նպատակով պետական բյուջեից «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրվել է 22526,8 հազար դրամ:

«Հայաստանը» տեղադրված է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տան նախասրահում: Կառավարությունը որոշել է վերականգնված որմնանկարը չտեղափոխել մայրաքաղաք:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Երևան են տեղափոխվել Մինասի «Երկանք», «Թել են մանում», «Հանդիպում», «Խաչքարի մոտ» և այլ որմնանկարները` առաջացնելով դժգոհություն մտավորականների և հենց գյումրեցիների շրջանում: Որմնանկարը կատարված է գաջի կրային սվաղի հիմքի վրա: Բնական և մեխանիկական ազդեցությունների հետևանքով առկա են որմնանկարի սվաղի շերտի տեղաշարժեր, տարանջատված, դատարկ հատվածներ, ներկի շերտերի քայքայում, վնասված ու կորսված մասեր: Որմնանկարի հետագա քայքայումը կանխելու առավել ընդունելի տարբերակը դրա ամրակայումն ու վերականգնումն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ