Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

«Փարիզի անկումը»

«Փարիզի անկումը»
13.10.2013 | 21:59

Ռուս հրապարակախոս, քաղաքագետ Անդրեյ Պիոնտկովսկին, ով հաճախ հանդես է գալիս պուտինյան վարչակարգի անողոք քննադատությամբ, իր բլոգում գրում է. «Երբ Գերմանիայի նախկին կանցլերը գնաց ծառայելու պուտինյան բենզալցակայանում տարեկան երկու միլիոն խղճուկ եվրոյի համար, դրանով նա խայտառակեց առաջին հերթին իրեն, ոչ թե իր պետությանը: Նրա անունը դարձավ մի հասարակ անուն և նրա սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ամաչում էր հրավիրել իր համագումարներին»:

Այնուհետև նա հիշեցնում է, որ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան դը Գլինաստին, ինչպես խոնարհ տղա, հայտնվեց Պետերբուրգում, Յուսուպովյան արքունիքի կանչով, որպեսզի Ֆրանսիայի բարձրագույն պարգևները, պատվարժան լեգեոնի շքանշանը հանձնի հանցագործին՝ պճնված ռուս ժողովրդի տասը միլիարդ դոլարով կնքահայր Միխայիլ Իվանիչին, իրենով խայտառակեց ֆրանսիական պետությունը:

Եվ հզոր Ֆրանսիան, ըստ Պիոնտկովսկու, նավթագազային համաձայնագրերի իր բաժինը թեքեց դեպի «Լիճ» կոոպերատիվի գողերի, Պոլիտկովսկու և Լիտվինենկոյի մարդասպանների, այսօրվա տառապյալներ Տոլոկոնիկովի և Ալյոխինի, Խոդորկովսկու և Լեբեդևի, Կրիվովայի և Կոսնեկոյի, Ռազվոժևայի և Կոնստանտինովայի դահիճ-սադիստների առջև անամոթ հաճկատարության:

«Իրականում ֆրանսիական հանրապետության մեջ վաղուց ինչ-որ բան նեխել է»,- գրում է Պիոնտկովսկին: Նա հիշեցնում է, որ Դը Գոլը և Դիմադրության շարժման հերոսները մեզ մոռացնել էին տվել, որ ֆրանսիական «էլիտայի» մեծամասնությունը և շարքային ֆրանսիացիներից միլիոնավորները ակտիվորեն համագործակցում էին հիտլերյան զավթիչների հետ: Վաղուց արդեն այդ ոչ փառավոր ավանդույթները, ըստ հրապարակախոսի, ժամանակ առ ժամանակ իրենց մասին հիշեցնում են նաև մեր օրերում:

«Երբ շատ մոտ ապագայում պարոն Տիմչենկոն կկանգնի Ռուսաստանում Բարձրագույն հակակոռուպցիոն տրիբունալի առջև, ֆրանսիական իշխանությունները ետ կվերցնեն իրենց պարգևները: Բայց արդեն ուշ կլինի»,- գրում է Անդրեյ Պիոնտկովսկին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 904

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ