Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Լուկաշենկոն պատրաստ է «վերցնել» Կալինինգրադը

Լուկաշենկոն պատրաստ է  «վերցնել» Կալինինգրադը
12.10.2013 | 11:55

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գյուղատնտեսական բիզնեսի զարգացման նպատակով պատրաստ է «վերցնել» Կալինինգրադի մարզը. «Ես հաճախ ասում եմ` տվեք մեզ Կալինինգրադի մարզը: Մենք հողի յուրաքանչյուր հեկտարը, յուրաքանչյուր քառակուսի մետրը կհերկենք, կմշակենք և կդարձնենք ծաղկավայր»,- հայտարարել է Լուկաշենկոն ռուս լրագրողներին, Մինսկում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ` նշելով, որ իրենց դիրքորոշումը Կալինինգրադի հարցի վերաբերյալ ավելի կոշտ է, քան Ռուսաստանի ղեկավարության: «Կարծում եմ, որ սա մեր հողն է` լավագույն իմաստով: Ես չեմ հավակնում և չեմ պնդում, որ հենց վաղը վերցնենք Կալինինգրադը, բայց եթե հնարվոր լիներ` դա կանեի մեծ հաճույքով…Մենք վերջերս Պուտինի հետ թռչում էինք ուղղաթիռով: Ես տեսա, որ դուք չեք հերկում հողը: Սովետական Միությունը լավագույնն էր, երկիրը այդ տարիներին բարգավաճ էր»,-ասել է Լուկաշենկոն:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ