Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Առաջին քայլը Լոնդոնն է անում

Առաջին քայլը Լոնդոնն է անում
12.10.2013 | 11:40

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Մեծ Բրիտանիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները` առայժմ ժամանակավոր հավատարմատարների մակարդակով:

«Նյու Յորքում երկու արտգործնախարարների միջև բանակցություններից հետո որոշվել էր, որ բանակցությունները պետք է շարունակեն երկու երկրների ԱԳՆ-ների ներկայացուցիչները»,- ասել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Մարզիե Աֆխամը:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում առաջարկել է նշանակել գործերի հավատարմատարներ, որ մշտապես չեն գտնվի մայրաքաղաքներում:

Դիտվել է՝ 752

Մեկնաբանություններ