Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Պուտինը խոստացել է, Լուկաշենկոն սպասում է

Պուտինը խոստացել է, Լուկաշենկոն սպասում է
12.10.2013 | 11:37

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գտնում է, որ 2014 թ. հունվարի 1-ից պետք է վերանան երկրից արտահանվող՝ ռուսական նավթից արտադրված նավթամթերքի մաքսերը, հակառակ դեպքում Բելառուսը դուրս կգա Մաքսային միությունից: «Պուտինը խոստացել է 2014 թվականի հունվարի 1-ից վերացնել առևտրային բոլոր խոչընդոտները»,- ասել է Լուկաշենկոն մամուլի ասուլիսում` նշելով, որ Բելառուսն ամեն տարի արտահանված նավթամթերքի համար ռուսական բյուջե է փոխանցում մոտ 4 մլրդ դոլար:

«Հակառակ դեպքում մենք չենք ձգի Մաքսային միությունը, եթե չտեսնենք տնտեսական ազդեցությունը»,- պարզաբանել է Բելառուսի նախագահը:

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ