Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Շարիաթը սպառնում է Սիրիային

Շարիաթը սպառնում է  Սիրիային
11.10.2013 | 12:05

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել արագացնել սիրական հարցի խաղաղ կարգավորման գործընթացը և այդ հարցով գիտաժողով հրավիրել: Ռուս դիվանագետի կարծիքով, չպետք է հետաձգել ֆորումը, որի մասին խոսվում է ամիսներով, քանի որ շտապ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում Սիրիայում կավելանան ռադիկալ իսլամիստների կողմնակիցները: Լավրովը հիշեցրել է իսլամիստների նպատակի մասին` ստեղծել շարիաթական կոալիցա: Ասենք, որ «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները հաշվետովություն են պատրաստել Սիրիայի դեպքերի վերաբերյալ: Իրավապաշտպանները նշում են, որ միայն Սիրիայի արևմուտքում զինված ընդդիմության խմբերի իրականացրած պատժիչ գործողությունների հետևանքով սպանվել է մոտ 190 խաղաղ բնակիչ, որից ամենաքիչը 67 մարդ ցուցադրական մահապատժի է ենթարկվել, 200-ից ավելին գերի է վերցվել: Իրավապաշտպանների գնահատմամբ այս գործողություններին մասնակցել են հինգ խմբի գրոհայիններ, այդ թվում և «Ալ-քաիդայի»: Նրանք ֆինանսավորվել են Պարսից ծոցի երկրների մասնավոր հովանավորների կողմից:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 909

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ