Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Գազային պատերազմի հետքերով

Գազային պատերազմի հետքերով
11.10.2013 | 11:25

Ուկրաինա-Ռուսաստան գազային կրքերը կրկին օրակարգում են: Իսկ պատճառը ուկրաինացիների` ռուսներից անկախանալու փորձերն են: Երեկ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն ասել էր, թե իր երկիրը անհրաժեշտության դեպքում պատրաստ է ամբողջովին հրաժարվել ռուսական գազի ներմուծումից` այն պարագայում, եթե գործող գազային պայմանագրերը չվերանայվեն: Այսօր արդեն ՌԴ վարչապետը արձագանքել է Ազարովի հայտարարությանը իր մամուլի խոսնակի շուրթերով: Նատալյա Տիմակովան հայտարարել է, որ եթե Ուկրաինան միակողմանի վերանայի գազային պայմանագրերը Ռուսաստանի հետ, այդ փորձերը կհանգեցնեն ՌԴ-ի կողմից սանկցիաների կիրառման: Նկատենք, որ օրերս ՌԴ նախագահը պատմել էր, թե ինչպես է «Գազպրոմը» զեղչեր արել Ուկրաինայի համար: Վլադիմիր Պուտինը, երևում է, փորձում է կանխել Ուկրաինայի` ԵՄ-ի հետ հնարավոր ասոցացումը` ուկրաինացիների աչքը խոթելով նրանց արված գազային զիջումները: Ռուսաստանը թևերը քշտած ԵՄ տանող ճանապարհին իր պարն է պարում` ընթացքում փորձելով տրորել նրանց, ովքեր կփորձեն խանգարել իրագործելու որպես ԵՄ-ի այլընտրանք ստեղծված ՄՄ-ն հզորացնելու ծրագիրը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ