Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Ձեր կարմիր ընտրություններ` մեր խրոխտ կամուֆլյաժ

Ձեր կարմիր ընտրություններ`  մեր խրոխտ կամուֆլյաժ
11.10.2013 | 00:45

Ալիևը վերարտադրվեց: «Ինչպես»-ի հարցը կարելի էր նրբագեղորեն շրջանցել, քանզի «հավերժ» և «ընտրվել» եզրույթները միմյանց հետո առնչություն ունեն նույնքան, որքան ժողովրդավարությունը` դիկտատուրայի: Այնուհանդերձ, նավթադոլարների տակ կքած, սպառազինության բոլոր նորմերը խախտած Ադրբեջանը քաղաքական այբուբենում անշարժ մնաց նույնքան, որքան Մեհրիբան խանումի հավերժ վիրահատություններից վնասված դեմքը:
Նախ` ընտրության տոկոսները: Եվրոպաներում կրթված Քյորփի համար այդպես էլ անհաղթահարելի մնաց ալիևականության տոկոսամանիան: Կարելի էր կարծել, որ այս հարցում գոնե օգնության կհասներ Սարկոզիից Պատվո լեգեոն ստացած եվրոպական խանումը, հասկացնելու` 85 տոկոսը ժամանակակից աշխարհում «дурной» տոն է: Չտեսություն:
Ոչինչ չէր խանգարի «ալիևշչինային»` «վերցնել սոլիդ» տոկոսներ, համապատասխանաբար էլ նույնքան «սոլիդ» տոկոսներ «տալ» ընդդիմությանը` իրենց դիկտատուրային ժողովրդավարական շորեր հագցնելու, այն տանելի դարձնելու համար:
Ի դեպ, ընդդիմության համար հինգ տոկոս նկարելն ինքնին մատնում է հավերժության գնացող Կրտսերի ենթագիտակցական տվայտումը, խորքում առկա վախը: Հինգից բարձր տոկոսը կարող էր ոգևորել առանց այն էլ չկայացած ադրբեջանական ընդդիմությանը, վերջինս կարող էր բողոքի դուրս գալ. և մեկ էլ ու տեսար, Ալիևի հետ այս պահին պայմանավորվածությունների գնացած Արևմուտքն ու Ռուսաստանը որոշեցին ձեռքները տաքացնել ընդդիմության այդ «ոգևորության» վրա` Ալիև-կրտսերին արաբական գարունների չվերջացող ֆոնին ահագին անհարմարություններ պատճառելով:
Եվ այնուհանդերձ, ադրբեջանական ընտրություններում մեզ համար բավականին լավ բաներ կային` ոչ միայն մեր և իրենց քաղաքակրթության մակարդակներն աշխարհին ցուցանելու տեսանկյունից, ընդ որում, ոչ միայն տոկոսային «գետնին» վրա, այլև առաջին հերթին ընդդիմության. հայաստանյան ընդդիմությունը նախագահական բոլոր ընտրությունների ժամանակ մարտնչել, բողոքի ակցիաներ է կազմակերպել` «մի ուրիշ կերպ»:
Եվ հետո, որքան էլ Ալիև-կրտսերն ասի` պատերազմ-պատերազմ` «կխփեմ սաղին», նա խփող տեսակ չէ: Նախ, որ իր հոր բալան է և լավ է հասկանում «մի խփիր, որ չխփվես» քրիստոնեական չափաբանության իմաստը (ճիշտ է, նա հոր նման Հայաստանում չի ծնվել, բայց հայրը նրա մեջ ապրում է ավելի, քան ինքը հարբեցողի համբավ ունեցող Քյորփեն է), այլև որ` սեփական ընդդիմությունից վախեցողը պատերազմից կվախենա ու կվախենա:
Էն էլ մեր կառավարության անդամների` կամուֆլյաժ հագնելու պարագայում:
Իսկ եթե լուրջ, ապա ադրբեջանական ընտրությունների նախօրյակին մեզանում նույնպես հետաքրքիր քայլերի կասկած կատարվեց. նախ` Անվտանգության խորհրդի նիստ հրավիրվեց` «պատերազմների պահով», ապա, այո, կառավարությունը վեցրեց ու կամուֆլյաժ հագավ: Ճիշտ է, մի քիչ «հուզումնալից» էր, եթե չասենք` ահագին «հուզումնալից» էր հայոց իսթեբլիշմենթի, մանավանդ կին «իսթեբլիշմենթի» այդ «վիճակը» (նրանք բոլորը շորասազ էին Վիկտորի պես` Դալլաքյան), սակայն հաղորդագրությունը, որ հղեց Հայաստանը` ընտրությունների գնացող, Ղարաբաղի հարցն ընտրությունների ժամանակ միակ ռեֆրեն ու դրոշ դարձրած Ադրբեջանին, ինքնին և անչափ կարևոր էր. ընտրություններից հետո, տարածաշրջանային որոշակի զարգացումների, այս կամ այն արտաքին խաղացողների (ռուս փորձագետները պնդում են` Ռուսաստանի, մենք ասենք` Թուրքիայի) կողմից ինչ-ինչ «պատերազմական հրահրումների» և կամ` Ստեփանակերտում սպասվելիք ավիաթռիչքների պատճառով, եթե հանկարծ պաշտոնական Բաքվի մտքով անցնի` որևէ, անգամ աննշան քայլի-սադրանքի գնալ Ղարաբաղի ուղղությամբ, Ադրբեջանը պետք է իմանա. մերոնք «խփող» են, լուրջ խփող են, բոլորով խփող են:
Հրանուշն էլ` ներառյալ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ