Լիբիայի կառավարությունը երկրի վարչապետ Ալի Զեյդանի ձերբակալությունը համարել է ահաբեկչական հանցագործություն: «Լիբիայի կառավարությունը հայտարարում է, որ վարչապետը պահպանում է իր բոլոր իրավասությունները, պետական պաշտոնյա է և նրա առևանգումը ահաբեկչական հանցագործություն է»` ասված է հայտարարության մեջ: Վարչապետին անհայտ մարդիկ հոկտեմբերի 10-ի առավոտյան անհայտ ուղղությամբ են տարել Տրիպոլիի իր նստավայրից, որ գտնվում է հյուրանոցում: Առևանգման պատասխանատվությունը միաժամանակ ստանձնել են Լիբիայի հեղափոխականների օպերատիվ շտաբը և Ներքին գործերի նախարարության հանցագործության դեմ պայքարի վարչությունը: Լիբիայի գլխավոր դատախազը հերքել է վարչապետի ձերբակալության հրամանի առկայությունը: