Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

ԵԺԿ-ն ժամանակավորապես գլխավորում է Ժոզեֆ Դոլը

ԵԺԿ-ն ժամանակավորապես գլխավորում է Ժոզեֆ Դոլը
10.10.2013 | 16:50

77 տարեկանում վախճանվել է Բելգիայի նախկին վարչապետ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար Վիլֆրեդ Մարտենսը: Նա ծնվել էր 1936 թ. ապրիլի 19-ին, ԵԺԿ-ն գլխավորում էր 1981-ից: Մարտենսը մի քանի օր առաջ դիմել էր բժիշկներին` արյան մակարդման խնդիրների պատճառով և ժամանակավորապես ԵԺԿ նախագահի պարտականությունները փոխանցել էր Եվրախորհրդարանում ԵԺԿ խմբակցության ղեկավար ֆրանսիացի Ժոզեֆ Դոլին:

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ